ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԹՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-ԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալստյանը բանակցություններ է վարում ռուսաստանյան «Թվել» ընկերության ղեկավարության հետ` Հայաստանի ատոմակայանին միջուկային վառելիքի մատակարարման մասին: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ հարցի քննարկման համար Կ. Գալստյանը մեկ շաբաթյա այցով ժամանել է Մոսկվա: «ԹՎԵԼ» ընկերությունը զբաղվում է ատոմային էլեկտրակայանների համար միջուկային վառելիքի արտադրությամբ: Գործակալության տվյալներով, ներկայումս ՀԱԷԿ-ի երկու էներգաբլոկների համար վառելիքի մատակարարման բանակցություններն ընթանում են դժվարությամբ: «ԹՎԵԼ»-ը հայտնում է, որ վառելիքի մատակարարումը կվերսկսի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ԱԷԿ-ը կվերանայի անցած մատակարարումներից կուտակված պարտքերը: Հայկականի ատոմակայանը պարտք է «ԹՎԵԼ» բաց բաժնետիրական ընկերության «Էլեկտրոստալ» դուստր ձեռնարկությանը 20 միլիոն դոլար: Բացի դրանից, ռուսաստանյան կողմը նոր քանակության համար պահանջում է 30 տոկոս կանխավճար, իսկ մնացած 70 տոկոսը` կմարվի վառելիքի ստացման օրից 90 օրվա ընթացքում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---