Զաֆեր Յորուք. Հրանտ Դինքի սպանությունը թույլ տվեց թուրքերին արտահայտել իրենց ցասումը 4 սեպտեմբերի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - «Հրանտ Դինքի սպանությունը մեծ ողբերգություն էր, սակայն, դա մի մեծ գործի նպաստեց. փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք իրենց բողոքը հայտնեցին կատարվածի առնչությամբ և իրենց ցասումն արտահայտեցին այդ առնչությամբ»,-ասել է թուրք փորձագետ Զաֆեր Յորուքը սեպտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում: Ըստ փորձագետի, դա նպաստեց նաև «Հայեր, ներեք մեզ» ակցիայի կազմակերպմանը, որի շրջանակներում թուրք մտավորականության ներկայացուցիչները ստորագրվեցին Հայոց ցեղասպանության համար իրենց ներելու հայերին ուղղված կոչի տակ, որին միացել է նաև Յորուքը: Անդրադառնալով հայերի հանդեպ վերաբերմունքին Թուրքիայում` Յորուքն ընդգծեց, որ «հայ» բառը Թուրքիայում կամ որպես հայհոյանք է օգտագործվում, կամ որպես ծաղրի ու կատակի առարկա, «սակայն, ըստ Ֆրոյդի, հենց կատակի միջոցով կարելի է արտահայտել իսկական ցավը»: Յորուքը նշել է նաև, որ պատարգի մատուցումը Սուրբ Խաչ եկեղեցում առաջին քայլն է, ուղղված կրոնի ազատության հարցում ազգային փոքրամասնությունների իրավունքների հաստատմանը: «Այդ թույլատվությունը երկարատև պայքարի արդյունք է: Ավելի լավ է, որ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցվի, թեկուզ առանց խաչի, քան ընդհանրապես չմատուցվի»,-ասել է Զաֆեր Յորուքը: «Հայեր, ներեք մեզ» հանրագիր «Հայեր, ներեք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղեկայվեց 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բախչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Հանրագրի տակ ստորագրել են մոտ 30 հազար հոգի: «Ես չեմ կարող հաշտվել Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի եւ դրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ սեփական կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,- ասվում է փաստաթղթում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |