Եվրամիություն. «Անկարան մոտ է Եվրամիության անդամ դառնալու իր նպատակին»13 սեպտեմբերի 2010 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության հանձնաժողովը ողջունել է սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ անցկացված հանրաքվեի դրական արդյունքն, այն անվանելով ճիշտ ուղու վրա կատարված քայլ այն համատեքստում, որ Անկարան ջանում է Եվրամիություն մուտք գործելու համար կատարել իր առջև դրված պահանջները: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության համաձայն, սակայն ասվում է, որ Թուրքիան այժմ արդեն պետք է ընդունի օրենքների մի փաթեթ, որն ապահովելու է հանրաքվեի արդյունքում ընդունված որոշումների իրականացումը, և Եվրամիությունը ուշադիր հետևելու է այդ երկրում բարեփոխումների կատարմանը: ԳՖՀ ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն նույնպես գոհունակություն է հայտնել Թուրքիայում կատարված հանրաքվեի արդյունքից` նշելով, որ սահմանադրական բարեփոխումը Թուրքիայի համար ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ կատարված կարևորագույն քայլ է: Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ մուտք գործելու վերաբերյալ բանավեճերը դեռևս ավարտված չեն, և հույս է հայտնել, որ Թուրքիայում բարեփոխումների գործընթացը կշարունակվի: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը հանրաքվեի նախաշեմին կրկին սառեցրեց ԵՄ կազմի մեջ շուտ մտնելու Թուրքիայի հույսերը: Սեպտեմբերի 11-ին ԵՄ անդամ պետությունների և Թուրքիայի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այդ հեռանկարի մասին ակնհայտ առարկություններ էին հնչում: Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեի ընթացքում ընտրողներն ընդունել են Սահմանադրության 26 փոփոխություն: Դրանք մեծացնում են քաղաքացիների իրավունքները, ուժեղացնում են բանակի հանդեպ սահմանված վերահսկողությունը, թույլատրելով, օրինակ`դատել խռովարար գեներալներին, և երկրի նախագահին ու խորհրդարանին ավելի լայն հնարավորություններ են տալիս ազդեցություն գործելու բարձրագույն ատյանի դատավորների ընտրության վրա, հաղորդում է Deutsche Welle-ը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |