ԵԱՀԿ Ղազախստանի գագաթնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է իրենց հետագա պլանները ներկայացնեն Ղարաբաղի վերաբերյալ

ԵԱՀԿ Ղազախստանի գագաթնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է իրենց հետագա պլանները ներկայացնեն Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է այն, որ Ադրբեջանը ետ կանչեց Ղարաբաղի վերաբերյալ իր բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ-ում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: «Մենք չենք հավատում, որ այդ բանաձևը կնպաստի խաղաղ գործընթացին: Դա կարող է շեղել ուշադրությունը բանակցություններից»,-ասել է նա: Ըստ նրա, հակամարտության լուծման ամենաարագ ուղին ուղիղ բանակցություններն են ՄԽ շրջանակներում:

Բրադկեն նշել է, որ էական տարբերություն չի տեսնում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների ու նախագահների դիրքորոշումների մեջ, որոնք արտահայտվել են եվրոպական մայրաքաղաքներում: Համանախագահը կարևորեց ԵԱՀԿ համանախագահների ճանաչողական այցը: «Դա շատ կարևոր այցելություն է լինելու: Դուք գիտեք, որ ԵԱՀԿ վերջին գնահատող առաքելությունը տեղի է ունեցել 5 տարի առաջ: Տարեսկզբին մենք որոշեցինք, որ անհրաժշետ է կրկնել այդ առաքելությունը: Դա կարևոր է համանախագահների համար»,-ասել է Ռոբերտ Բրադկեն: Նա նշել է, որ այդ տարածքները չեն կարող միշտ նման վիճակում մնալ:

Ամերիկացի համանախագահը կարևորել է նաև դեկտեմբերին Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը՝ ասելով, որ, անկասկած, հակամարտող կողմերի տարբեր դիրքորոշումները կրկին կլինեն ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, որ այստեղ հնարավոր կլինի որոշ առաջընթացի հասնել;: Մեր վերջին այցելության ժամանակ մենք տեղեկացրել ենք կողմերին, թե որ ոլորտներում է հնարավոր համաձայնության հասնել: Մենք մեկ անգամ ևս կքննարկենք այդ հարցը Նյու Յորքում: Մենք կողմերից կառուցողական քայլ ենք ակնկալում խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում»,-հայտնում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---