Արիել Քոեն. ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասին արձանագրությունն ավելացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանության հնարավորությունները16 սեպտեմբերի 2010 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Եթե Մոսկվան իսկապես Վաշինգտոնի հետ համատեղ ճնշում գործադրի Հայաստանի վրա, ես շատ կզարմանամ»,- հայտնել է Ռուսաստանի, Եվրասիայի ու միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով Heritage Foundation-ի փորձագետ Արիել Քոենը: Նրա խոսքով, վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում ԱՄՆ-ն բավական պասիվ է Հարավային Կովկասում, ինչը Մոսկվային թույլ է տալիս առաջատար դեր խաղալ տարածաշրջանի անվտանգության հարցերում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նա նշել է նաև, որ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության ուժեղացման մասին խոսում է այն փաստը, որ բոլորովին վերջերս Ռուսաստանը արձանագրություն է ստորագրել Գյումրիում (Հայաստան) ռազմակայանի վարձակալության ժամկետի երկարացման մասին: «Դա ավելացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանության հնարավորությունները` խախտելով տարածաշրջանում առկա հավասարակշռությունը»,- ասել է Քոենը: Դրա հետ մեկտեղ ամերիկացի փորձագետը նկատել է, որ իրականում ԱՄՆ-ն` որպես միջնորդ, չի կարող շատ բան առաջարկել բանակցային գործընթացի համար` ավելացնելով, որ խաղաղ գործընթացում դրական դեր կխաղար նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի երկար սպասված նշանակումը: «Ամենայն հավանականությամբ մոտ ապագայում մեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում, բայց ոչ զգալի առաջընթաց»,- ընդգծել է Քոենը, հաղորդում է Trend News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |