Երևանում տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ Սուրբ Խաչ չօծված եկեղեցում կայանալիք պատարագի դեմ18 սեպտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ և կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: Ինչպես արդեն հաղորդվել էր, սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 95 տարում առաջին անգամ կմատուցվի պատարագ: Խոստումներին հակառակ, թուրքական կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, այն տեղադրվել է մուտքի մոտ: Ըստ Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զախիր Կանդաշօղլուի, «խաչն անպայման կտեղադրվի, սակայն պատարագից հետո»: Մինչդեռ, քրիստոնեության մեջ չօծված ու գմբեթին խաչ չունեցող եկեղեցում պատարագ մատուցելը մեղք է համարվում: Մինչդեռ, ըստ Թուրքիայի մշակույթի նախարարի խորհրդական Իսմետ Յիլմազի, Սբ Խաչի գմբեթը իտալացի մասնագետներն այնպես են վերականգնել, որ խաչի տեղադրումն անհնար է: «Վան մի խաչ է բերել, որի բարձրությունը 2 մետր է, իսկ քաշը՝ 200 կգ: Եթե այն տեղադրվի, գմբեթը չի դիմանա: Մենք մտադիր ենք կրկին մասնագետներ հրավիրել և հնարավորություն ստեղծել խաչի տեղադրման համար»,-նշել է նա: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Էջմիածինը ու Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ: Պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Ինչպես նշում են փորձագետները, Թուրքիան բազում պատրվակներ է հորինում՝ խանգարելու համար հայկական եկեղեցու լիարժեք վերականգնման համար: Ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, շարիաթի օրենքների համաձայն, որոնցով լուռ ղեկավարվում է Թուրքիայի կառավարությունը, չի թույլատրվում խաչ տեղադրել: Երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել, պատարագը կմատուցի ՀԱԵ սպասավորը, սակայն Սուրբ Էջմիածնում դեռ չեն որոշել, թե կոնկրետ ով է մատուցելու պատարագը: Պատարագին ու բողոքի ակցիային կմասնակցեն ավանդական կուսակցությունների, հոգևորականության ու հանրության ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին կմասնակցի միայն Ստամբուլի հայ համայնքը, իսկ պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը, որն առողջության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, հրաժարվել է մեկնել Վան: Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |