Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Նախարարները շարունակեցին Թեհրանում սեպտեմբերի 15-ին կայացած քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:

Այսօր նախատեսված է նաեւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Օմանի իր գործընկեր Յուսուֆ բին Ալավի բին Աբդուլայի հետ:

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արեւելյան ափի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Պերճ Սեդրակյանի, ՀՅԴ ԱՄՆ արեւելյան ափի եւ Նյու-Յորքի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի հետ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---