Պանթուրքիստները որոշել են նամազ անել Անիում՝ ի պատասխան Սբ Խաչում մատուցված պատարագի

Պանթուրքիստները որոշել են նամազ անել Անիում՝ ի պատասխան Սբ Խաչում մատուցված պատարագի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դեվլեթ Բախչելին կոչ է արել իր կողմնակիցներին հոկտեմբերի 1-ին ուրբաթօրյա նամազն անցկացնել Անիի ավերակներում: Ինչպես գրում է թուրքական «Սաբահը», Բախչելին այդ քայլը ձեռնարկում է ի պատասխան սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի:

Նամազի մասին որոշումն ընդունվել է Ստամբուլում МНР-ի ընդհանուր ժողովում: Ըստ Բախչելիի, Կարսի ու Անիի եկեղեցիներն «օսմանական են»: «Նամազ անելով Անիում, մենք, այդպիսով, կբացենք խորհրդարանի աշնանային նստաշրջանը և կհիշենք մեր ուսուցիչ Արփասլան Թյուրքեշին»,-ասել է նա: Թերթը նշում է, որ Բախչելին առաջին անգամը չէ, որ ասում է, թե Կարսի ու Անիի հուշարձանները պատկանում են օսմանյան դարաշրջանին:

Արփասլան Թյուրքեշը «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարախոսներից ու հիմնադիրներից մեկն է, որը հետագայում վերածվեց «Ազգային շարժում» կուսակցության:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---