Իրանն է մեղավոր նրանում, որ Ռուսաստանը հրաժարվել է C-300 մատակարարել, գտնում է ռուս պատգամավորը

Իրանն է մեղավոր նրանում, որ Ռուսաստանը հրաժարվել է C-300 մատակարարել, գտնում է ռուս պատգամավորը

PanARMENIAN.Net - Այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել, Իրանի սխալ արտաքին քաղաքականության հետևանքն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը: « Ռուսաստանի հրաժարվելը ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի ընտրությունն է»,- ասել է Կոսաչևը:

Իր հերթին, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուիչ Դմիտրի Ռագոզինը նշել է, որ Իրանին C-300 համալիրներ մատակարարելու արգելքը պայմանավորված է բացառապես Ռուսաստանի ազգային անվտանգության նպատակներով և խնդիրներով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Իրանին C-300 ԶՀՀ-ներ մատակարարելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2007-ի վերջին: Դրա համաձայն, Ռուսաստանը պետք է Իրանին տրամադրի հինգ C-300 ԶՀՀ 800 մլն դոլար արժողությամբ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով անցյալ շաբաթ պայմանագիրը չեղյալ է համարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---