Մադրիդում բացվել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը28 սեպտեմբերի 2010 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին իսպանահայ համայնքի համար իր դռներն է բացել Մադրիդի կենտրոնում տեղակայված Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: Համայնքի ուժերով վերանորոգված դեսպանատան սրահում կազմակերպվել է ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձին եւ Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը: Ընդունելությանը ներկա են եղել երկրի տարբեր շրջաններից ժամանած հյուրեր, այդ թվում`հայ կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ Բարսելոնայից, Վալենսիայից, Մալագայից, Ալիկանտեից: Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի հրավերով Բարսելոնայից Մադրիդ են ժամանել նաեւ Հայ բարեգործական ընդհանուր միության եվրոպական մասնաճյուղի փոխտնօրեն Սոնա Ատտամյանը, անդամներ Միշել Սաբահը եւ Ֆրանսուազ Գովդյանը, որոնք օր առաջ Բարսելոնայում ներկա էին գտնվել ՀԲԸՄ հովանավորությամբ եւ անմիջական օժանդակությամբ բացված «Հայ տան» շնորհանդեսին: ՀՀ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին քանի տասնյակ մադրիդահայեր` գործարարներ, մշակութային գործիչներ, իրավաբաններ, դասախոսներ, հայազգի ուսանողներ, Հայ երիտասարդների միավորումը, որն ամենայն օժանդակություն է ցուցաբերել դեսպանատան տարածքի ընտրության, վերանորոգման եւ կահավորման հարցերում: Դեսպանատան օծման արարողությունը կատարել է Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը շնորհավորական խոսք է ասել, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ասուլիսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |