Էղեմեն Բաղիս. Թուրքիան չի կարող երկար սպասել ԵՄ շեմին

Էղեմեն Բաղիս. Թուրքիան չի կարող երկար սպասել ԵՄ շեմին

PanARMENIAN.Net - Թուրքիան դեռ շատ խանդավառություն ունի Եվրամիությանն անդամակցության համար, սակայն Եվրոպան պետք է որոշի Թուրքիայի կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է պետնախարար, Թուրքիայի ԵՄ մտնելու գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիսը ԵՄ հետ բանակցություններ սկսելու 5-ամյակի առթիվ: Նա նշել է, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում 33 գլուխներից 13-ի շուրջ: «17 գլուխներն արգելափակված են քաղաքական պատճառներով: Մենք չենք հրաժարվի բանակցությունները շարունակելուց, թեև գործընթացը դժվարացել է քաղաքական բանսարկությունների պատճառով, որոնց հետ չի բախվել ոչ մի այլ թեկնածու երկիր: Մեր վերջնական նպատակը լիարժեք գործընկերությունն է, բայց Թուրքիայի համբերությունն անսահման չէ»,- ասել է նա:

Բաղիսը նաև մեջբերել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսքերն այն մասին, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը կարող է երկար սպասել ԵՄ շեմին, հաղորդում է The Anatolia News Agency-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---