Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել մի խումբ ուսուցիչների պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին

PanARMENIAN.Net - Ուսուցչի օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է հրամանագրեր Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:

Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել են. «Վաչագան Բարեպաշտ» մեդալովª Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի կրթության բաժնի գլխավոր տեսուչ, Սոֆյա Սուրենի Բարսեղյանը, Մարտունի շրջանի կենսաթոշակառու ուսուցչուհի Աիդա Ալեքսանի Սաղյանը: Մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով:

Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համարԱրցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվելªԱրցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետՍոսո Ռուբենի Արզումանյանին Ստեփանակերտի N 3 միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Էռնեստի Հայրապետյանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---