ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպումներ են ունեցել Արցախում

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հանդիպումներ են ունեցել Արցախում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Նախագահը կարեւոր է համարել դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ, նշելով, որ Արցախյան հիմնախնդիրը ներկա ժամանակահատվածում հանդիսանում է հայոց անկախ պետականության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկը, եւ նրա տարբեր ասպեկտներին ծանոթ լինելն ու խորապես տիրապետելը կարեւոր է ոչ միայն ապագա մասնագետների աշխատանքի, այլ նաեւ ընդհանրապես հայկական դիվանագիտական ու քաղաքական մտքի զարգացման համար:

Երկրի ղեկավարը ներկայացրել է մեր հանրապետության ներքին իրավիճակը եւ անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հանդիպման վերջում նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---