Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն չպետք է վիճարկի ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի իրավունքը

Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն չպետք է վիճարկի ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի իրավունքը

PanARMENIAN.Net - Թուրքիան Եվրամիությանը որպես լիիրավ անդամ անդամակցելու հայտ է ներկայացրել, այլ ոչ թե ինչ-որ հատուկ կարգավիճակի հայտ, և ԵՄ երկրներից ոչ մեկը չպետք է դա վիճարկի: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ըստ նրա, պետությունների և Եվրահանձնաժողովի միջև երկխոսություն է գնում Թուրքիայի հետ բանակացությունների շուրջ:

«Թուրքիան պետք է փորձություն անցնի բարեփոխումների իրականացման միջոցով, իսկ ԵՄ-ն պետք է ցուցադրի իր 100-տոկոսանոց հավատարմությունը «խաղի ընդունված կանոններին«: Մենք ժամանակին որոշում ենք կայացրել Թուրքիայի անդամակացության վերաբերյակլ մեր պահանջների առումով, և ես չեմ կարծում, թե բանակցությունների համար օգտակար կլինի, եթե մենք խաղի կեսից փոխենք կանոնները»,-ասել է Ֆյուլեն, հաղորդում է vz.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---