Ռիչարդ Մորնինգսթար. ԱՄՆ-ն կախարդական ուժ չունի լուծելու համար ղարաբաղյան հակամարտությունը16 հոկտեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Վաշինգտոնի Ջոնս Հոփկինսի համալսարանում ԱՄՆ պաշտոնյաների ու վերլուծաբանների մասնակցությամբ տեղի ունեցավ «Կասպից ծովի փոփոխական դերը գլոբալ էներգետիկայի առումով» համաժողովը, որի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության ազդեցությունն էներգետիկ անվտանգության վրա: Հայֆայի համալսարանի դասախոս, Հարվարդի համալսարանին կից Կասպից հետազոտությունների ծրագրի նախկին ղեկավար Բրենդա Շեֆերն իր ելույթում նշել է, որ ԱՄՆ-ն պատշաճ ուշադրություն չի դարձնում ղարաբաղյան կարգավորմանը և չհավասարակշռված քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում; Դրան առարկեց Պետդեպարտամենտի Եվրասիայում էներգետիկ հարցերի գծով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը: «Ըստ իս, դա շատ ավելի բարդ հարց է: Նախ, դուք 100 տոկոսով սխալվում եք, ասելով, թե մենք անտեսում ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ ձեզ, ստացվում է, որ այդ հակամարտության չկարգավորված լինելը ԱՄՆ-ի մեղքն է: Կարծես, մենք կախարդական ուժ ունենք, որի շնորհիվ կարող ենք այն լուծել, բայց դա չենք անում»,-ասել է Մորնինգսթարը: «Շատ մասնագետներ են զբաղվում այդ հարցով, սակայն այն դյուրին լուծում չունի: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |