Էրդողան. Թուրքիան, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը ընդհանուր ապագա ունեն

Էրդողան. Թուրքիան, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը ընդհանուր ապագա ունեն

PanARMENIAN.Net - «Թուրքիան, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը ընդհանուր ապագա ունեն»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ նրա, այդ երկրներից յուրաքանչյուրի անվտանգությունն ուղղակիորեն կապված է մյուսներում տիրող իրավիճակի հետ: Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին երկակի չափանիշների կիրառման մեջ՝ Իսրայելի սանձազերծած ահաբեկչությունն արդարացնելու համար: Ըստ նրա, դա ԱՄՆ-ի ամենալուրջ քաղաքական սխալներից մեկն է:

Մեկնաբանելով այն, թե ինչ խորհուրդ նա կտա Պակիստանին Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ, քանի որ Թուրքիան նման հարաբերություններ ունի այդ երկրի հետ, Էրդողանն ասել է. «Չնայած դիվանագիտական հարաբերություններին, Իսրայելն երբեք իրեն չի պահել Թուրքիայի հետ որպես քաղաքակիրթ երկիր, սակայն ես չեմ կարող խորհուրդներ տալ իմ պակիստանցի եղբայրներին, նրանք իրավունք ունեն որոշելու, թե ինչպիսին պետք է լինեն այդ հարաբերությունները»,-հաղորդում է Tehran Times-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---