Շուրջ 50 ֆրանսիացի պատգամավորներ պահանջում են դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը ԵՄ-ին անդամակցելու շրջանակներում

Շուրջ 50 ֆրանսիացի պատգամավորներ պահանջում են դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը ԵՄ-ին անդամակցելու շրջանակներում

PanARMENIAN.Net - Շուրջ 50 ֆրանսիացի պատգամավորներ հանդես են եկել «Ֆինանսական հատկացումների մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու օգտին, որտեղ պահանջում են հանել օրինագծից այն կետը, որտեղ ասվում է, որ 2007-2013թթ. ԵՄ-ին անդամակցության շրջանակներում Թուրքիային տարեկան պետք է հատկացվի 900 մլն եվրո: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Ֆրանսիայում անցկացված բոլոր հարցումները վկայում են, որ ֆրանսիացիները հանդես են գալիս Թուրքիայի հետ արտոնյալ համագործակցության օգտին, սակայն դեմ են այդ երկրի լիիրավ անդամակցությանը ԵՄ-ին:

ԵՄ-ին անդամակցության շրջանակներում Եվրահանձնաժողովն արդեն իսկ 6 մլրդ եվրո է հատկացվել Թուրքիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---