ԵՄ-ն չի ընդունում Թուրքիային քաղաքական պատճառներով

ԵՄ-ն չի ընդունում Թուրքիային քաղաքական պատճառներով

PanARMENIAN.Net - ԵՄ հետ Թուրքիայի բանակցությունները հետաձգվում են քաղաքական պատճառներով: Այդ մասին հայտարարել է պետնախարար և Եվրամիության հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էղեմեն Բաղիսը: Նա նշել է, որ Թուրքիան, այնումենայնիվ, շարունակելու է իր գործունեությունն այնպես, կարծես հոդվածների վերաբերյալ քննարկումներն արդեն ընթանում են:

Հանդես գալով Անկարայի համալսարանի եվրոպական հետազոտությունների կենտրոնում` Բաղիսը հայտարարել է, որ ԵՄ մտնելու գործընթացում Թուրքիային առաջին հերթին անհրաժեշտ են գիտական հետազոտություններ, ճիշտ տեղեկացվածություն և փորձագետներ: Նա հանդես է եկել հունակիպրոսական կառավարման դիրքորոշման դեմ քննադատությամբ, նշելով, որ Թուրքիայի հետ բանակցություններում քաղաքական պատճառներով չեն բացվում քննարկման համար նոր հոդվածներ: Նախարարի խոսքերով, դա չի խանգարի Թուրքիային կատարել այն ամենը, ինչ պահանջվում է նրանից ԵՄ-ին անդամակցելու համար: Բաղիսը նաև կրկնել է ԵՄ-ից Թուրքիայի հետևյալ պահանջները. արդար վերաբերմունք, ահաբեկչության դեմ համատեղ պայքար, անցագրայի ռեժիմի վերացում և ԵՄ գագաթնաժողովներին երկրի մասնակցություն:

Նա նաև ներկայացրել է ԵՄ անդամակցության հարցում Թուրքիայի նոր ռազմավարությունը, որի համաձայն, Թուրքիան աշխատելու է այնպես, ասես բանակցություններում բոլոր բաժինները բաց են, և համապատասխանեցնելու է իր օրենսդրությունը ԵՄ օրենքներին, գրում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---