Միշել Ռիվազ. Եվրոպական կառույցներն ու Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ները պետք է համագործակցեն28 հոկտեմբերի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադին և Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին ու նրանց ուղեկցող անձանց` Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանին և եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտին: Աշոտ Ղուլյանը եվրոպացի պատգամավորներին հակիրճ ներկայացրեց Արցախում անկախ պետականաշինության ուղին, նշելով, որ այն հետևողականորեն և անշեղ իրականացվում է ժողովրդավարության համընդունելի սկզբունքների ու նորմերի հիմքով: Միևնույն ժամանակ, նա տարակուսանք հայտնեց, որ ամեն անգամ եվրոպական կառույցները որոշակի դժկամությամբ են արձագանքում Արցախում անցկացվող նախագահական, խորհրդարանական կամ թե տեղական ինքնակառավարման մարմինների յուրաքանչյուր ընտրության փաստին: «Այդ դեպքում, ասաց նա, ակամա հարց է ծագում` ի՞նչ է ուզում Եվրոպան` որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞, մանավանդ` ընտրովի իշխանություն»,- ասել է նա: «Անձամբ մեզ համար դժվար է ասել, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը, իր հերթին նշեց տիկին Ռիվազին, բայց, կարծում եմ, հնարավոր է այսօր իսկ փոխադարձ շփման եզրեր հաստատել եվրոպական կառույցների և Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների միջև` իրականացնելով տարբեր ծրագրեր, մանավանդ, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրների լուծման ասպարեզում»,- ասել է Միշել Ռիվազը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |