Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն. Բայդենի հետ հեռախոսազրույցներում Հայաստանի նախագահը չի փորձել հետաձգել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն. Բայդենի հետ հեռախոսազրույցներում Հայաստանի նախագահը չի փորձել հետաձգել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցների սղագրությունը: Դեսպանատան հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին խոսել են երկու անգամ: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրաքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին : Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---