Այսօր ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Այսօր ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

PanARMENIAN.Net - Այսօր ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Ինչպես գրում է VOA News-ը, այս անգամ գլխավոր գործոնը, որից կախված կլինեն ընտրությունների արդյունքները, տնտեսությունն է և այս առումով հանրապետականների շանսերն ավելի գերադասելի են թվում:

Հանրապետականները, հավանաբար, մոտ 50 տեղ կստանան Ներկայացուցիչների պալատում, որոնք այժմ զբաղեցնում են ժողովրդավարները, ինչը թույլ կտա նրանց հեշտությամբ զբաղեցնել այն 39 տեղը, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսի ստորին պալատում վերահսկողություն ստանալու համար: Ներկայացուցիչների պալատում կա 435 տեղ, սակայն, ըստ փորձագետների, տեղերի միայն մեկ քառորդը իրական պայքարի առարկա կդառնա:

Ակնկալվում է նաև, որ հանրապետականները կավելացնեն իրենց տեղերը Սենատում, սակայն փորձագետների մեծ մասը գտնում է, որ նրանց հազիվ թե հաջողվի ստանալ այն 10 լրացուցիչ տեղը, որոնք անհրաժեշտ են Սենատը վերահսկելու համար: Այս տարի վերընտրվում են 100 սենատորներից 37-ը: Ընտրությունները մեծ քաղաքական նշանակություն կունենան նախագահ Օբամայի և նրա նախագահության հաջորդ երկու տարվա համար: Վերահսկելով պալատներից երկուսը կամ մեկը, հանրապետականները ավելի հեշտությամբ կարգելափակեն նախագահի նախաձեռնությունները: Բացի այդ, կավելանա հանրապետականների ազեդությունը արտաքին քաղաքականության վրա:

Ընտրվում են նաև 50 նահանգապետերից 37-ը, և, ըստ փորձագետների կանխատեսումների, հունվարին երդման արարողությանը կմասնակցեն մի քանի նոր հանրապետական նահանգապետեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---