Հայկական համայնքի թեկնածուները ներկայացված են ԱՄՆ բոլոր նահանգներում

Հայկական համայնքի թեկնածուները ներկայացված են ԱՄՆ բոլոր նահանգներում

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական համայնքը նոյեմբերի 2-ի միջանկյալ ընտրություններում պաշտպանում է Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ Սենատի և Գերագույն դատարանի անդամների և նահանգապետերի պաշտոնների 160 թեկնածուների: Ավանդաբար հայկական համայնքն ուժեղ է Կալիֆորնիայում, Նևադայում, ԱՄՆ արևելքում:

Թեկնածուների թվում են` Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Հայաստանի աջակցության խմբի անդամներ Ֆրենք Փալոունը և Մարկ Քիրքը, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին և դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեզը, Սեմ Բրաունսվիքը:

Ինչպես նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ հայերը ելնում են ոչ թե կուսակցական պատկանելությունից, այլ նրանից, թե որքանով թեկնածուն կպաշտպանի հայ համայնքի և ողջ հայության շահերը:

Կալիֆորնիայի հայ համայնքը նահանգապետի պաշտոնում պաշտպանում է Ջերի Բրաունին նահանգապետի պաշտոնից հեռացող Առնոլդ Շվարցենեգերի փոխարեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---