Ադրբեջանն արտադրում է 413 անուն պաշտպանական նշանակության արտադրանք

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանի տեղի ռազմաարդյունաբերական համալիրը զգալի դեր է խաղում ԶՈy հագեցման մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նա նշել է, որ տեղի ձեռնարկություններում արդեն սկսվել է անհրաժեշտ զենքի և մարտական սարքերի արտադրության գործընթացը, բանակցություններ են տարվում արտասահմանյան երկրների հետ արտահանման մասին:

«Այսօր Ադրբեջանն արտադրում է 413 անուն պաշտպանական նշանակության ապրանք»,- ասել է Ջամալովը, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---