ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, ամենայն հավանականությամբ, կլինի Ջոն Բեյները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, ամենայն հավանականությամբ, կլինի Ջոն Բեյները

PanARMENIAN.Net - Կոնգրեսում միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը, ամենայն հավանականությամբ, կլինի հանրապետական Ջոն Բեյները:

Պալատի հանրապետական անդամները կընտրեն իրենց առաջնորդին հունվարին պաշտոնապես աշխատանքի անցնելուց հետո: Իրենց հերթին, դեմոկրատները կընտրեն խորհրդարանական փոքրամասնության առաջնորդին:

Ջոն Բեյները, որը Կոնգրեսում առաջին անգամ ընտրվել է 1994-ին դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնի ժամանակ, հայտնի է դարձել կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվ մասնակցությամբ, գրում է VOA News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---