2011թ. մայիսին Հայաստանում կանցնեն Սիրիայի մշակույթի օրեր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:

Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր են գնահատել ընթացիկ տարում մշակութային երկու ծանրակշիռ միջոցառումների` Դամասկոսում Սպարտակ» բալետի բեմադրումն ու Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Սիրիայում: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ եւ ՍԱՀ միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությանը: ՍԱՀ նախարարը պատրաստակամություն է հայտնել այցելել Երեւան եւ այցի շրջանակներում ստորագրել Գործնական ծրագիրը: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի մշակույթի օրերն անցկացնել Հայաստանում 2011թ. մայիսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---