Էդուարդ Նալբանդյանն այցելել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Էդուարդ Նալբանդյանն այցելել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

PanARMENIAN.Net - 2010թ. նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այցելեց Հայոց մարդասիրական ճեմարան` հանդիպելու ճեմարանի սաների, ուսուցիչների, պաշտոնյաների և համայնքի ներկայացուցիչների հետ: Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը բարի գալուստ մաղթեց նախարարին`ի մասնավորի ասելով. «Ձերդ գերազանցություն տիար Նալբանդյան, Ձեր ոգեշունչ ներկայությամբ մենք զգում ենք, պիտի ասեի տեսնում ենք պանդուխտ ու Բիբլիական Արարատի սեգ հայացքը»:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում անդրադարձավ հայ-հնդկական հարաբերություններին և իր պաշտոնական հանդիպումներին, պատասխանեց ճեմարանականների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Արցախին ու հայ-թուրքական հարաբերություններին: Պարոն Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց ճեմարանականներին առ այն, որ վերջիններս քաջատեղյակ էին ազգային հարցերին:

Կալկաթայից մեկնելուց առաջ Հայր Խորենը եկեղեցու վարչության ատենապետի և ավագ անդամների ուղեկցությամբ Էդուարդ Նալբանդյանին և նրա տիկնոջը առաջնորդեց Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցի, ուր նախարարը և նրա շքախումբը հաղորդակից դարձան հնդկահայոց 300-ամյա Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր և ազգային հարուստ արժեքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---