Օբաման ցանկացած դեպքում վետո կդնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վրա, գտնում է ամերիկացի փորձագետը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը անմիջական ազդեցություն չի ունենա ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, սակայն անուղղակիորեն այն կարող է Թուրքիային սատարել հայկական հարցում: Այդ մասին հայտարարել է Անցումային ժողովրդավարությունների նախագծի նախագահ Բրյուս Ջեքսոնը: Ինչպես գրում է թուրքական Sunday’s Zaman-ը, հանրապետականներն ու դեմոկրատները եռանդով չեն մոտենա միջազգային հարցերի լուծմանը, աjդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: «Հանրապետականներն, ընդհանուր առմամբ գտնում են, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ: Դա ներքին ճնշման խմբերի օրակարգում է: Նախագահ Բարաք Օբաման ամեն դեպքում վետո կդնի բանաձևի վրա, եթե այն ընդունվի Կոնգրեսում: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ, սակայն դա պետք է անի թուրք ժողովուրդը, այլ ոչ թե՝ պարտադրվի»,-ասել է Ջեքսոնը:

Ըստ նրա, հայկական լոբբին «վատ համբավ» ունի Վաշինգտոնում: «Նրանք արգելափակում են Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, դեմ էին Ֆիլիպ Գորդոնի նշանակմանը Եվրոպայի գծով պետքարտուղարի պաշտոնում: Մենք շահագրգիռ ենք հայ-թուրքական հաշտեցման գործում, որը թույլ կտա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է Ջեքսոնը:

252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին «Պալատի որոշումն է» և պարտադիր չէ հաստատման համար: ԱՄՆ նախագահը չի ստորագրում նմանատիպ բանաձևեր, որոնք «ի գիտություն են ընդունված»: Սակայն, նա կարող է արգելափակել քվեարկությունն այդ փաստաթղթի վերաբերյալ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---