Որքան ԱՄՆ երիտասարդությունը շատ իմանա ցեղասպանության մասին, այնքան քիչ է ապագայում դրա կրկնության հավանականությունը

Որքան ԱՄՆ երիտասարդությունը շատ իմանա ցեղասպանության մասին, այնքան քիչ է ապագայում դրա կրկնության հավանականությունը

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայկական hամագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչը STAND շարժման ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին պատմեց Դուլանի Ավագ դպրոցի ուսանողներին: Քննարկումների ընթացքում Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Ռասսել Սպինին և Ամերիկայի Հայկական Համագումարի ղեկավարներից Դանիել Քուշակջյանն անդրադարձան հին հայկական քաղաքակրթության հարցերին, ինչպես նաև ընդգծեցին ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման կարևորությունը, ինչը կնպաստի ապագայում դրանց կանխմանը:

«Ամերիկյան երիտասարդության ուսուցումն ամենաարդյունավետ միջոցն է երաշխավորելու համար, որ Հայոց ցեղասպանության դասերը երբեք չեն մոռացվի»,- ասաց Քուշակջյանը:

STAND-ն ուսանողական շարժում է, որը վերաբերում է Genocide Intervention Network-ին (GI-Net) և ստեղծվել է 2005 թվականին ցեղասպանությունների իրագործման դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխման նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---