Տուրիստներին կրկին կգրավեն դեպի Աղթամար կղզի` այս անգամ հանգստյան համար

Տուրիստներին կրկին կգրավեն դեպի Աղթամար կղզի` այս անգամ հանգստյան համար

PanARMENIAN.Net - Հայ գործարարները մտադիր են Աղթամար կղզու դիմաց առողջարարական կենտրոն կառուցել: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, այդ նպատակով ձեռնարկատերերն արդեն բանակցություններ են սկսել Վանի Առևտրա-արդյունաբերական պալատի (VATSO) նախագահ Զահիդ Քանդաշօղլուի հետ:

Ինչպես նշել է Քանդաշօղլուն, քանի որ Աղթամար կղզին Գևաս քաղաքից հեռու չէ, շատ տուրիստներ են այցելում կղզի, ովքեր հյուրանոցների պակասի պատճառով տեղ չունեն հանգրվանելու: «Այստեղ կան բոլոր պայմանները առողջարարական կենտրոնի ստեղծման համար: Մարդիկ կկարողանան և' հանգստանալ, և' այցելել եկեղեցի»,- ասել է VATSO-ի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---