Արցախի նախագահը կհանդիպի Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հետ

Արցախի նախագահը կհանդիպի Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կհանդիպի Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Փոլ Քրեքորյանի հասարակայնության հետ կապի պատասխանատու Ջերեմի Օբերթսեյնը, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն մի շարք հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից անցկացվող ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---