Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, հենց որ համապատասխանի բոլոր պահանջներին

Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, հենց որ համապատասխանի բոլոր պահանջներին

PanARMENIAN.Net - Հենց որ Վրաստանը համապատասխանի բոլոր անհրաժեշտ պահանջներին, նա կանդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Իվո Դալդերը:

«Վրաստանը հստակ հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Մենք ստեղծել ենք ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը: ՆԱՏՕ-ն կրկին հաստատեց իր հիմնարար որոշումը, որ կայացվել է Բուխարեստում: Հենց որ Վրաստանը համապատասխանի բոլոր անհրաժեշտ պահանջներին, նա կանդամակցի ՆԱՏՕ-ին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Իվո Դալդերը:

Դալդերն անդրադարձել է նաև Ուկրաինային: «Չնայած նրան, որ Ուկրաինան որոշեց, որ չի անդամակցելու ՆԱՏՕ-ին, կոմյունիկեում երկու կետ կա՝ Դաշինքնը հարգում է այդ որոշումը, երկրորդը՝ դռները բաց են մնում»,-նշել է նա, հաղորդում է Գրուզիա օն-լայնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---