FT. Կառավարությունները չեն կարող հույս ունենալ, որ WikiLeaks-ի նման կազմակերպությունները կանհետանան Երկրի երեսից30 նոյեմբերի 2010 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հազարավոր էջեր հրապարակելու WikiLeaks-ի որոշումը անհարմար դրությամն մեջ կդնի շատ դիվանագետների և քաղաքական գործիչների: Սակայն, դա այնքան էլ բարձր գին չէ՝ տեղեկատվության մատչելիությունը կարևոր բան է: Այդ մասին հաղորդում է ВВС-ին՝ հղում անելով Financial Times թերթին: «Եթե ընտրողներին հայտնի են բոլոր այն փաստերը, որ անում են իրենց կառավարությունները, նրանք կարող են պատասխանատվության կանչել նրանց: Դրանից բխում է, որ ցանկացած պաշտոնական տեղեկատվություն պետք է հանրությանը հասանելի լինի: Պետությունները պետք է կարողանան արդյունավետ վարել իրենց քաղաքականությունը և պաշտպանել իրենց քաղաքացիներին: Ուստի տեղեկատվության մի մասը պետք է գաղտնի մնա: Այդ կազմակերպության կառուցվածքը իրականում անհասանելի է դարձնում նրան ցանկացած երկրի օրենքների համար»,-ասվում է FT հոդվածում: Հրապարակման մեջ ասվում է նաև, որ կառավարությունները չեն կարող հուսալ, որ WikiLeaks-ի նման կազմակերպությունները կանհետանան Երկրի երեսից: «Նրանք պետք է հարմարվեն նոր իրողություններին և գտնեն տեղեկատվության հավաքման ու տարածման այլընտրանքային միջոց: Իր կողմից WikiLeaks-ը պետք է պատասխանատվությամբ վերաբերվի իր աշխատանքին: WikiLeaks-ը նույնպես մտահոգություն է առաջացնում, քանի որ այդ կազմակերպության կառուցվածքը անհասանելի է դարձնում նրան ցանկացած երկրի օրենքների համար: Դա իրական իշխանություն է տալիս WikiLeaks-ին և նվազագույն պատասխանատվություն իր գործողությունների համար»,-գրում է FT-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |