ԵԱՀԿ Մինսկի խմբին հանձնարարվել է Աստանայում հայտարարություն պատրաստել Ղարաբաղի վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբին հանձնարարվել է Աստանայում հայտարարություն պատրաստել Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նպատակն է մշակել առաջին կոլեկտիվ համապարփակ փաստաթուղթը «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով, որը կնախանշի արդեն իրավաբանորեն պարտադիր խաղաղ պայմանագրի՝ վերջնական փաստաթղթի, մշակման ուղղությամբ աշխատանքի հիմնական ուղղությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ: Աստանայի գագաթնաժողովի շեմին նրանք հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ: Նրանց հանձնարարվել է Աստանայի համար հայտարարություն նախապատրաստել Ղարաբաղի վերաբերյալ, որի տակ կկարողանան ստորագրվել և Բաքուն, և Երևանը, և համանախագահները: Հուսով եմ, դա կստացվի»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ դեռևս չի կարող ասել, որ Աստանայում հնարավոր կլինի բեկում մտցնել գործընթացում:

Լավրովն ընդգծել է, որ եթե Աստանայի գագաթնաժողովը նպաստի հետագա առաջընթացին, դա արդեն լուրջ նվաճում կլինի, հաղորդում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---