WikiLeaks-ի հետ կապված սկանդալն ԱՄՆ-ի խնդիրն է, հայտարարում են Ավստրալիայում

WikiLeaks-ի հետ կապված սկանդալն ԱՄՆ-ի խնդիրն է, հայտարարում են Ավստրալիայում

PanARMENIAN.Net - WikiLeaks-ի հետ կապված սկանդալն ԱՄՆ-ի խնդիրն է, ԱՄՆ-ն պետք է գլխավորի գաղտնի տեղեկությունների արտահոսքի փաստը, սակայն Ավստրալիայի իշխանությոյւնները, որոնք ուսումնասիրում են իրավիճակը, պատրաստ են ամեն կերպ աջակցել Վաշինգտոնին: Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի գլխավոր դատախազ Ռոբերտ Մըքլելանդը:

WikiLeaks կայքի հիմնադիր Ասանժը Ավստրալիայի քաղաքացի է: Պատասխանելով այն հարցին, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Ասանժը, եթե նա որոշի վերադառնալ, Մըքլելանդը հասկացրել է, որ դա կախված կլինի հետաքննության արդյունքներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---