Լիտվան խոստանում է, որ սառեցված հակամարտությունները ԵԱՀԿ-ում իր նախագահության առաջնայնություններից են լինելու30 նոյեմբերի 2010 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Լիտվան խոստանում է, որ սառեցված հակամարտությունները ԵԱՀԿ-ում իր նախագահության առաջնայնություններից են լինելու: Այդ մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ստանձնման (2011թ. հունվար) նախաշեմին: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են չլուծված հակամարտությունները խանգարում այդ երկրների զարգացմանը և եվրոպական ինտեգրմանը»,-ասել է Աժուբալիսը: «Հարկավոր է առավելագույնս օգտագործել բանակցությունների ձևաչափերը: Հարավային Կովկասի դեպքում դա Ժնևի բանավեճերն են ու ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մենք լիովին վստահում ենք այդ ձևաչափերին և մեր պարտքն ենք համարում նրանց անխափան գործունեության ապահովումը»,-ասել է Աժուբալիսը: Լիտվայի ԱԳՆ ղեկավարը որոշել է Գեդրյուս Չեկուոլիսին նշանակել սառեցված հակամարտությունների գծով իր ներկայացուցչի պաշտոնում, իսկ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը կշարունակի աշխատել ՄԽ-ի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |