Թենգիզ Շարմանաշվիլին կարող է զբաղեցնել Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը

PanARMENIAN.Net - Թենգիզ Շարմանաշվիլին կարող է զբաղեցնել Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը: Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն, դիվանագիտական կորպուսում ծրագրված կադրային փոփոխությունների շրջանակներում Վրաստանի ԱԳՆ-ն նախագահի աշխատակազմին է ներկայացրել աշխարհի որոշ երկրներում նոր դեսպանների թեկնածությունները:

Հայաստանում դեսպանի պաշտոնին, նրա խոսքով, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին առաջադրել են Թենգիզ Շարմանաշվիլիի թեկնածությունը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Պետական սահմանադրական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:

Փոխնախարարի խոսքով, նախագահի աշխատակազմը թեկնածուների ցուցակը կհանձնի Վրաստանի խորհրդարան, որն էլ կհաստատի կադրային փոփոխությունները վրացական դիվանագիտական կորպուսում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---