ՀՀԿ. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը զրոյական կետի վրա է

ՀՀԿ. Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը զրոյական կետի վրա է

PanARMENIAN.Net - Իրականում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը զրոյական կետի վրա է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մեկնաբանելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին՝ Զոհրաբյանն ասել է, որ Աստանայում ընդունված համատեղ հայտարարությունը թույլ կտա պահպանել ստատուս-կվոն: «Գտնում եմ, որ բանակցությունները կշարունակվեն, սակայն այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մեր նախագահի հետ հանդիպումից, մտածելու առիթ է տալիս»,-ասել է Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստին, ՀՀԿ փոխնախագահն ասել է, որ Հայաստանը կփորձի լուծել այդ հարցը բանակցությունների միջոցով, սակայն, ադրբեջանական ագրեսիայի դեպքում, անպայման կդիմի նման քայլի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---