WikiLeaks. Իսրայելը Բաքվի համար իդեալական գործընկեր է 7 դեկտեմբերի 2010 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ զուսպ են, բայց սերտ: Երկու երկրներում առկա են նման աշխարհաքաղաքական դժվարություններ, և նրանցից յուրաքանչյուրն Իրանին դիտարկում է որպես արտաքին անվտանգության սպառնալիք: Ինչպես հաղորդում է WikiLeaks կայքը, մեջբերելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական հարցերով խորհրդական Ռոբ Գարվերիկի նամակը, Իսրայելն առաջնակարգ ռազմական արդյունաբերությամբ և իր հաճախորդների նկատմամբ մեղմ պահանջներով իդեալական գործընկեր է Ադրբեջանի համար, որի ծանրակշիռ պաշտպանական կարիքներն անբավարար են ընդունվում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի կողմից: Դա տեղի է ունենում տարբեր պատճառներով, մասնավորապես կապված Հայաստանում և ԼեռնայինՂարաբաղում դեպքերի հետ: Ինչպես դիպուկ նկարագրել է իրավիճակն Ադրբեջանի նախագահ Ալիևը, դա միայն «սառցաբեկորի ջրից դուրս մնացած մասն է», որի մեծ մասը թաքնված է աչքից: Հարաբերությունների պրագմատիզմ նկատվում է ինչպես Ադրբեջանի կողմից Իսրայելի ճանաչման, այնպես էլ Իսլամական խորհրդաժողովի կազմակերպության համաժողովներում կտրուկ հայտարարությունների և մասնակցության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |