Դավիթ Բաբայան. Թուրքիայի սերտ շփումն Ադրբեջանի հետ բացասաբար է ազդել Անկարայի վրա

Դավիթ Բաբայան. Թուրքիայի սերտ շփումն Ադրբեջանի հետ բացասաբար է ազդել Անկարայի վրա

PanARMENIAN.Net - Թուրքական Today’s Zaman-ի տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղում իբր ռուսական ռազմակայանների առկայության մասին, գիտաքաղաքական ֆանտաստիկայի պտուղ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ ԼՂՀ-ն, ի տարբերություն այլ երկրների, պետություն է, որի արտաքին քաղաքականությունը հիմնված է բազմակողմանիության ու փոխլրացման վրա: «ԼՂՀ տարածքում չկան որևէ պետության ռազմակայաններ: Դա ամենևին էլ չի նշանակում, թե Ղարաբաղը վատ հարաբերություններ ունի ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ: Սակայն հավասար հարաբերությունների առկայությունը չի նշանակում ռազմակայանների պարտադիր առկայություն: Թուրք վերլուծաբանները հերթական անգամ ցանկալին ներկայացնում են որպես իրողություն»,-ասել է քաղաքագետը:

Նա նշել է նաև, որ հրապարակման դրդապատճառները պարզ են: «Թուրքիան, որը ներկայանում է որպես ՌԴ-ին բարեկամ երկիր, փորձում է նման հայտարարություններով փչացնել Ռուսաստանի հարաբերություններն ինչպես Արևմուտքի, այնպես էլ մահմեդական աշխարհի հետ: Սակայն, դա իր բացատրությունն ունի: «Թուրքիայի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձերը, ուղղությունների ու գերակայությունների հաճախակի փոփոխությունը հանգեցնում են իրավիճակի անհամարժեք գնահատման, որի արդյունքում էլ հայտնվում են նման հրապարակումներ: Հավանաբար, Թուրքիայի սերտ շփումներն Ադրբեջանի հետ բացասաբար են ազդել Անկարայի վրա, որը սկսել է փոխառել Բաքվից գաղափարախոսական պարադիգմաները: Այդ քաղաքականությունը խափանվում է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում»,-ասել է Դավիթ Բաբայանը»,-գտնում է ղարաբաղցի քաղաքագետը:

Թուրքիայի արտաքին քաղաքականության գծով թուրք փորձագետ Հասան Կոնին Գալատասարայի համալսարանից, Today`s Zaman թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաթիվ ռազմակայաններ ունի Լեռնային Ղարաբաղում, ինչը թույլ է տալիս նրան կառավարել Կովկասի տարածաշրջանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---