Իրանի և «վեցյակի» բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում 2011թ. հունվարին

PanARMENIAN.Net - Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում 2011թ. հունվարին, հայտնում է AFP-ն:

Ժնևում ավարտվել է Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը, որին մասնակցել են Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ փոխնախարարներն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Իրանը ներկայացնում էր Ազգային անվտնագության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---