Գեորգի Պետրոսյան. Բրյուսելում հարկավոր է բացել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչությունը

Գեորգի Պետրոսյան. Բրյուսելում հարկավոր է բացել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - Բրյուսելում նախատեսվում է բացել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչությունը: Այդ մասին ԼՂՀ խորհրդարանում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը 2011թ. բյուջեի նախագծի լսումների շրջանակներում: Ըստ նրա, դա անհրաժեշտ է հակամարտության կարգավորման մեջ ԵՄ դերակատարության ակտիվացման լույսի ներքո: Ըստ նրա, հարկավոր է կառավարական հանձնաժողով ստեղծել միջազգային հանրության կողմի ԼՂՀ անկախության ճանաչումը նախաձեռնելու համար:

ԼՂՀ պետբյուջեի նախագծով ԱԳՆ ֆինանսավորումը կավելանա 20 մլն դրամով (55 հազար դոլար):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---