Պաշտոնական Բաքուն արգելել է «Ազատությունից դեպի բռնատիրություն» գրքի վաճառքն ու տարածումը

PanARMENIAN.Net - Թուրգուտ Էրի գիրքը, որն ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կենսագրությանը: Գրքում բավական մանրամասն լուսաբանվում է Ալիևի գործունեությունը ԱդրԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնում, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այն մեղադրանքները, որոնք ներկայացվեցին նրան 80-ականների ավարտին: Գրքի լույս ընծայումից անմիջապես հետո նրա հեղինակի դեմ Ադրբեջանում հալածանքներ սկսվեցին: Թուրգուտ Էրին մեղադրեցին նույնիսկ հայերի հետ համագործակցելու և նրանց քաղաքական պատվերը կատարելու մեջ:

Թուրգուտ Էրը պաշտոնաթող թուրք դիվանագետ է, որը 1994-2000թթ. աշխատել է Բաքվում Թուրքիայի դեսպանատանը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նա հայտարարել է. «Ինձ համար ծիծաղելի են մեղադրանքները հայերի հետ կապեր ունենալու մեջ: Օրինակ, ՀՅԴ ղեկավարներից մեկը որոշ բաներ էր պատմել «Ayna» թերթին Ադրբեջանի ՊԱԿ-ի գործունեության մասին Քրդական աշխատավորական կուսակցության ստեղծման գործում: Թղթակիցը գրել էր, ես էլ արտատպել եմ դա իմ գրքում: Իմ գրքում նաև մեծ հատվածներ կան 70-ականների Հեյդար Ալիևի Ստեփան Շահումյանին նվիրված «Հանուն կոմունիզմի պայքարող քաջարի մարտիկը» գրքից: Ի՞նչ է, ես պետք է թաքցնեի այդ փաստերը: Դա Ադրբեջանի թուրքերի պատմությունն է: Նրանց ամբողջ վախը գալիս է նրանից, որ արդեն չեն կարողանա կեղծել պատմությունը»:

Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հանրությանը ներկայացնել պատմության սրբագրված տարբերակը, ընդ որում ոչ միայն խորհրդային տարիների, այլ նաև 90-ականների պատմությունը: «Ինչո՞ւ ոչ ոք չի ցանկանում հիշել, թե ինչ էր կատարվում 1993թ. հունիսից մինչև 1994թ. մայիսը: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին: Հայերին հանձնվեցին 6-7 ադրբեջանական շրջաններ: Եվ ո՞վ է դրանում մեղավոր՝ ես, որ գրում եմ այդ փաստերի մասին, թե նրանք, ով հանձնեց այդ շրջանները»-ասում է Թուրգուտ Էրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---