WikiLeaks-ը լույս է սփռում «Հայաստանի կողմից Իրանին զենքի մատակարարման» հարցի վրա

WikiLeaks-ը լույս է սփռում «Հայաստանի կողմից Իրանին զենքի մատակարարման» հարցի վրա

PanARMENIAN.Net - WikiLeaks գաղտնազերծված փաստաթղթերը լույս են սփռում «Հայաստանի կողմից Իրանին զենքի մատակարարման» հարցի վրա: Ինչպես գրում է բրիտանական Guardian-ը, 2009թ. հունվարի 14-ին տեղի են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի առանձին հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանի հետ: Ըստ Յովանովիչի նամակի, հանդիպման ժամանակ «ՀՀ նախագահը խոստովանել է, որ զենք է գնում Բուլղարիայից»:

«Հանդիպումների ժամանակ և Սարգսյանը, և ԱԱԾ ղեկավարը չհերքեցին դեպի Իրան զենքի առաքման հնարավորությունը: ՀՀ ԱԱԾ ղեկավարը, հավանաբար, ցանկանում էր ակնկարկել, որ մեղքը բուլղարացիներինն է, և հնարավոր է, հայազգի մարդկանց որևէ խմբի, որոնք գործում են Հայաստանի անունից»,-մեջբերում է Յովանովիչին «Գարդիան» թերթը:

Ըստ Յովանովիչի, նախագահը 4 ամիս շարունակ հանդիպումներում ասել է, որ Հայաստանը զենք չի առաքել Իրան: Ըստ դեսպանի տեղեկատվության, ՀՀ նախագահը հանդիպումների ընթացքում հաստատել է երկրի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, այդ թվում նաև անվտանգության ու արտահանման վերահսկման ոլորտներում: Փաստաթղթերում ասվում է նաև ԱՄՆ պետքարտուղարի սպառնալիքի նվազեցման ու արտահանման վերահսկողության գծով տեղակալ Դոնալդ Մահլիի հանդիպման մասին ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հետ: Մահլին ներկայացրել է ԱՄՆ ապացույցները, որ վկայում են Իրան զենք առաքելու մասին: Ըստ ԱՄՆ տվյալների, զենքն արտադրվել է Բուլղարիայում և տեղափոխվել է Հայաստան, որից հետո առաքվել է Իրան: Ինչպես ասվում է փաստաթղթերում, Հակոբյանը հանդիպման ժամանակ հավաստիացրել է նաև, որ 1991թ. ի վեր Հայաստանը շատ բան է արել, չդառնալու համար Ռուսաստանից Իրան զենքի առաքման միջանցք:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ ՀՀ նախագահը հայտարարել է. « Մենք գիտենք, որ մենք զենք ենք գնել: Մենք կպարզենք, թե ինչպես է այն տեղափոխվել այլ ուղղությամբ և կտեղեկացնենք ձեզ»: Նախագահը հայտարարել է նաև, որ Հայաստանը շահագրգռված չէ համագործակցել Իրանի հետ զենքի առևտրի ոլորտում: Փաստաթղթում ասվում է նաև, որ 2003թ. սկզբին բուլղարական ֆիրման, որի անվանումը չի հրապարակվում, զենք է վաճառել ՀՀ ՊՆ-ին, իսկ հետո հայկական ընկերությունը հանդես է եկել որպես միջնորդ զենքը Իրան, իսկ հետո Իրաք տեղափոխելու գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---