Կոսովոյում մեկնարկեցին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները12 դեկտեմբերի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյում մեկնարկեցին 2008 թվականին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները: Երկրում 2280 ընտրատեղամաս է բացվել քվեարկության համար: Կոսովյան ընտրողները պետք է ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև տեղաբաշխեն 120 խորհրդարանական տեղ: Ընդհանուր առմամբ ընտրություններին կարող են մասնակցել 1,6 միլիոն մարդ: Քանի որ Սերբիան չի ճանաչել շրջանի անկախությունը, սպասվում է, որ սերբերը կբոյկոտեն ընտրությունները: Խորհրդարանական մեծամասնության համար մրցակցությունը կծավալվի Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի գլխավորած Դեմոկրատական կուսակցության և Պրիշտինայի քաղաքապետ Իսա Մուստաֆայի գլխավորած Դեմոկրատական լիգայի միջև: Հասարակության շրջանում անցկացված հարցումների համաձայն, Տաչիի կուսակցությունը մի քանի տոկոսի տարբերությամբ առջևում է: 2011 փետրվարին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով France Press-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |