WikiLeaks. Ադրբեջանը մեղադրել է BP-ին 10 մլրդ դոլարի նավթ հափշտակելու համար

WikiLeaks. Ադրբեջանը մեղադրել է BP-ին 10 մլրդ դոլարի նավթ հափշտակելու համար

PanARMENIAN.Net - Ըստ WikiLeaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների հեռագրերի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է BP-ին ադրբեջանական նավթը գողանալու և «մեղմ շանտաժ» իրականացնելու մեջ, գրում է The Guardian-ը: Շանտաժի նպատակն է ստանալ Կասպից ծովի ավազանում գազի խոշոր հանքավայրերի շահագործման իրավունքը:

Ալիևը պնդում էր, որ ընկերությունը փորձել է օգտվել երկրում առաջացած ժամանակավոր խնդիրներից 2006թ. դեկտեմբերին: Գազի առաքումների ավելացման դիմաց ընկերությունը պահանջել է երկարացնել շահավետ պայմանագիրը Կասպից ծովի շրջանում գազի հանքավայրերի շահագործման վերաբերյալ»,-մեջբերում է թերթը Բաքվում ԱՄՆ դեսպանատան հեռագրերից մեկը: Ալիևը նաև սպառնացել է բարձրաձայնել BP-ի «խարդախությունները»:

Դիվանագիտական հեռագրերի հրապարակումը ցույց է տալիս, թե որքան մեծ է BP-ի իշխանությունը Ադրբեջանի կառավարության հանդեպ: Հեռագրերից մեկի համաձայն, BP-ն մտավախություն ուներ, որ հնարավոր են ահաբեկչական գործողություններ իր ծովային հանքավայրերում և Ադրբեջանին է տրամադրել գերժամանակակից ռադարներ: Իսկ տարաձայնությունները առաջ եկան, երբ հրապարակվեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում արդյունահանվող նավթի բաշխման մասին համաձայնագիրը: Ենթադրվում էր, որ Ադրբեջանի մասնաբաժինը աճելու է, սակայն 2007թ. ապրիլին BP-ն հրաժարվեց դա անել, պատճառաբանելով տրանսպորտային և այլ ծախսերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---