Վահրամ Աթանեսյան. Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը տվյալ պահին խորը ճգնաժամի մեջ է

Վահրամ Աթանեսյան. Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը տվյալ պահին խորը ճգնաժամի մեջ է

PanARMENIAN.Net - Դատել 2010թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի մասին բավական բարդ է, քանի որ իրական առաջընթաց չի գրանցվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: «Հայկական դիվանագիտությանը հաջողվեց 2010թ. պահպանել բանակցությունների այսպես կոչված ռիթմը»,-ասել է Աթանեսյանը: Ըստ նրա, հայկական դիվանագիտության հաջողությունը հատկապեսի զգալի էր ԵԱՀԿ գագաթնաժողովում: «Ադրբեջանը մեծ հույսեր էր կապում ԵԱՀԿ գագաթնաժողովի հետ, սակայն նրա ակնկալիքները չարդարացան»,-ասել է նա: Մասնավորապես, Աթանեսյանը նշեց, որ հայկական կողմը ամեն հանդիպումից հետո, ի տարբերություն Ադրբեջանի, հայտվում էր ավելի շահեկան դիրքում: «Ըստ իս, Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը այս պահի դրությամբ ճգնաժամում է գտնվում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---