Էռնեստ Վարդանյանի մայրը համաշխարհային առաջնորդներին կոչ է անում քայլեր ձեռնարկել լրագրողին ազատ արձակելու համար

PanARMENIAN.Net - Մերձդնեստրիայում 15 տարվա ազատազրկման դատապարտված ՌԻԱ «Նոր ռեգիոնի» տեսաբան Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շագոյանը դիմել է աշխարհի առաջատար երկրների ղեկավարներին, որոնք մտնում են «5+2» ձևաչափի կազմի մեջ, որը ստեղծվել է մերձդնեստրյան հակամարտության կարգավորման համար, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին` կոչ անելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վարդանյանին ազատ արձակելու համար:

«8-ամսյա մղձավանջից հետո (2010 թվականի ապրիլի 7-ին ՄՄՀ մայրաքաղաքում ձերբակալեցին քաղաքագետ-լրագրող Էռնեստ Վարդանյանին) Մերձդնեստրիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին սարսափելի ու աբսուրդ վճիռ կայացրեց` իմ որդուն` Էռնեստ Վարդանյանին հօգուտ Մոլդովայի լրտեսություն անելու համար դատապարտելով 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Գտնում եմ, որ դրանով 30-ամյա քաղաքագետ-լրագրողին` երկու երեխաների հորը, փաստացիորեն, զրկել են կյանքից: Անձի իրավունքների նման ոտնահարումը կարող է ճակատագրական դառնալ երիտասարդ տղամարդու ու նրա ընտանիքի կյանքի համար»,- ասվում է Թամարա Շագոյանի դիմումում: Նա դիմել է Մերձդնեստրիայի նախագահին` կոչ անելով նրան վճռականորեն աջակցել Էռնեստ Վարդանյանին ազատելու հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---