Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ26 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում Պուշկինյան հրապարակում ընթանում է «Մոսկվան բոլորի համար է» ցույցը, որի մասնակիցները բողոքում են քաղաքում վերջերս կատարված անկարգությունների և ազգայնամոլների ելույթների դեմ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանների գնահատականով, հրապարակում հավաքվել է մի քանի հարյուր մարդ: Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչությունը հայտնել է, որ ցույցի մասնակիցների թիվը չի գերազանցում 1,5 հազարը: «Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր մտադիր չեն հաշտվել Մոսկվայում դեկտեմբերի 11-ին և 15-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Ես կարծում եմ, որ Մոսկվայում անկարգությունների պատճառը դարձել է կուտակված թարախը, որը դուրս է ժայթքել»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը` գրող Վիկտոր Շենդերովիչը: Պուշկինյան հրապարակում տեղադրվել են մետաղ որոնող սարքեր, մարդկանց զննում է ոստիկանությունը: Մոտակա փողոցներում կանգ են առել ոստիկանների և ներքին զորքերի զինծառայողների ավելի քան տասնյակ ավտոբուսներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |