Լիբանանում գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը

Լիբանանում գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը: Դեսպան Աշոտ Քոչարյանը ողջույնի խոսքում կարեւորել է Ասոցիացիայի ստեղծումը, ներկայացրել Ասոցիացիայի հիմնական նպատակները: Նա հույս է հայտնել, որ հիմնադիր անդամների ջանքերի շնորհիվ հաջորդ տարվա ընթացքում հնարավոր կլինի ծավալել արդյունավետ գործունեություն բոլոր փոխշահավետ ոլորտներում` երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու նպատակով: Այնուհետեւ քննարկվել են որոշ ընթացակարգային հարցեր, կապված Ասոցիացիայի գրանցման եւ հիմնադիր անդամների պարտավորությունների հետ: Ներկայացվել են առաջարկություններ Ասոցիացիայի խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ասոցիացիայի ստեղծման նպատակն է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը` առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթական, մշակութային, առողջապահական եւ այլ ոլորտներում: Ասոցիացիայի հիմնադիր անդամներն են «Բիբլոս», «Քրեդիտ» եւ «Աուդի» բանկերի ղեկավարները, Լիբանանի հայտնի գործարարները: Նախատեսվում է, որ Ասոցիացիայի պաշտոնական հիմնադրման մասին կհայտարարվի 2011 սկզբին` գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային հարցերն ավարտելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---