Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է արգենտինացի իր պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ

Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է արգենտինացի իր պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում: Հունվարի 4-ին Հայաստանի արտգործնախարարը ժամանեց Արգենտինա: Բուենոս Այրեսում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինցի պաշտոնակից Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ: Հանդիպումը սկսվեց առանձնազրույցի, ապա շարունակվեց աշխատանքային ճաշի տեսքով:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Երեւան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին:

Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ փոխգործակցության տարբեր ոլորտներին` քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական կապերի զարգացմանը եւ մշակութային փոխանակումների կազմակերպմանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարի Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց արգենտինահայ համայնքի զգալի ներդրումը երկկողմ համագործակցության խորացման գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Երեւանի եւ Բուենոս Այրեսի միջեւ փոխգործակցության զարգացմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---